National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
21.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
08.05.2009
Թրա‎ֆ‎իկինգի դեմ պայքարի հարցերով ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչը խորհրդարանում

Մայիսի 8-ին ՀՀ Աժ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Մնացականյանն ընդունեց  Մարդկանց շահագործման /թրաֆիկինգի/ դեմ պայքարի հարցերով ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Էվա Բիոդենի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա  էին հանձնաժողովի փոխնախագահ Ռաֆիկ Պետրոսյանը եւ հանձնաժողովի անդամ  Վոլոդյա Բադալյանը:

Ողջունելով հյուրերին` հանձնաժողովի նախագահ Մխիթար Մնացականյանը մանրամասն ներկայացրեց թրա‎ֆիկինգի դեմ պայքարի ուղղությամբ կատարված աշխատանքը` նշելով, որ  մարդկանց շահագործումը հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է  եւ հանձնաժողովը մշտապես անդրադառնում է բոլոր այն գերատեսչությունների աշխատանքներին, որոնք  զբաղվում են թրաֆիկինգի հարցերով: Հանձնաժողովն այս հարցում համագործակցում է ինչպես պետական մարմինների, այնպես էլ ՀԿ-ների եւ միջազգային կազմակերպությունների հետ:

Մարդկանց շահագործման դեմ պայքարի հարցերով ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Էվա  Բիոդենը գոհունակությամբ նշեց, որ  հանձնաժողովում  մանրակրկիտ աշխատանք է կատարվել այս ոլորտի ուսումնասիրման տեսանկյունից: Նրա կարծիքով` պետք է ուսումնասիրել խնդրի պատճառները եւ  գտնել համապատասխան լուծումներ: 

Հանձնաժողովի փոխնախագահ Ռաֆիկ Պետրոսյանը նշեց, որ հանձնաժողովը` գիտակցելով հարցի անհրաժեշտությունը եւ ղեկավարվելով մի շարք օրենքներով, ինչպես նաեւ ՄԱԿ-ի 2000թ. նոյեմբերի 15-ի Պալերմոյի կոնվենցիայի եւ Եվրախորհրդի 2005թ. մայիսի 16-ի «Մարդկանց թրաֆիկինգի դեմ պայքարի միջոցառումների մասին» կոնվենցիայի դրույթներով, մշակել  է «Թրաֆիկինգի դեմ պայքարի մասին» օրենքի նախագիծ: Օրինագծով նախատեսվում է կենտրոններ ստեղծել ինչպես Երեւանում,  այնպես էլ  մարզերում` թրաֆիկինգի դեմ պայքարում արդյունավետ  միջոցներ ստեղծելու համար:

             




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am